Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 77-ով

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 77-ով

Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 77-ով, ըստ այդ երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հրապարակած տվյալների։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդացության թիվը Ադրբեջանում 2204 է։ Մահացությունների ընդհանուր թիվը 28 է, ապաքինվածներինը՝ 1551։ 625 հիվանդ էլ բուժում է ստանում ստացիոնար պայմաններում։ 25 հիվանդի վիճակը ծանր է, 33-ինը միջին ծանրության։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։