Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկնարկային հանդիպումները 

Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության մեկնարկային հանդիպումները 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 2020/21 սեզոնի մեկնարկային խաղերը։ Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը որոշակի հույսեր ունի մարզիկի հետ կապված եւ մտադիր է նրան կանչել 2022 թվականի Մունդիալի ընտրական փուլի առաջին հանդիպումների համար։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ը տեղի է ունենալու Քաթարում։ Եթե նման բան լինի, ապա մարզիկը ստիպված է լինելու բաց թողնել «Բարսելոնայի» երեք հանդիպումները, ինչպես գրում է Mundo Deportivo-ն։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու պրոտոկոլի համաձայն, նոր երկիր մուտք գործողը պետք է երկու շաբաթ կարանտինի մեջ մնա։ Սա նշանակում է, որ Մեսսին Արգենտինա պետք է մեկնի երկու շաբաթ առաջ մեկնարկային մրցաշարի խաղերից։ Այս դեպքում նա բաղ կթողնի «Բարսայի» հանդիպումները «Վիլյառեալի», «Սելտայի» եւ «Սեւիլիայի» հետ։