Խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել

Խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մրցելույթից առաջ կոչով դիմել է երկրպագուներին:

«Հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ շնորհակալ եմ բոլորիցդ բարեմաղթանքների և աջակցության համար։ Շատ կարևոր է զգալ հայրենիքից այսպիսի մեծ աջակցություն, բայց խնդրում եմ հաշվի առնել ժամային գոտիների տարբերությունը (Ճապոնիան Հայաստանից առաջ է 5 ժամ) և երեկոյան ժամերին սոցցանցերով չգրել և չզանգել։ Մինչև մրցումը շատ կարևոր է հանգիստը, և ցանկանում եմ առավելագույնս կենտրոնանալ լավագույնս Հայաստանը ներկայացնելու համար։

Նախապես շնորհակալություն և խնդրում եմ բոլորիցդ ինձ ճիշտ հասկանալ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Սիմոն Մարտիրոսյանը հանդես կգա օգոստոսի 3-ին: