Ինչու Մբապեն չի մասնակցել ազգային հավաքականի ֆոտոսեսիային

Ինչու Մբապեն չի մասնակցել ազգային հավաքականի ֆոտոսեսիային

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է մասնակցել ազգային հավաքականի ֆոտոսեսիային՝ Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։ Բանն այն է, որ Մբապեն դժգոհ է այն բանից, թե ինչպես են օգտագործվում ֆեդերացիայի կողմից իմիջային իրավունքները։

Նա համաձայն չէ, որ իր անունն օգտագործում են սպոնսորների գովազդի համար, որոնց հետ ինքը պայմանագիր չունի։ Այդպիսի ընկերություն է Coca-Cola-ն։ Մարզիկը կարծում է, որ վերջինս քարոզում է ոչ այնքան առողջ կենսակերպ ու իր անվան ու պատկերի օգտագործումը հենց դրա համար է արվում։