Որ դեպքում չին-ամերիկյան հարաբերություններ կկարգավորվեն․ Պեկինը ներկայացրել է նախապայմանները 

Որ դեպքում չին-ամերիկյան հարաբերություններ կկարգավորվեն․ Պեկինը ներկայացրել է նախապայմանները 

Վաշինգտոնում չինական դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենյույը բարձրաձայնել է բոլոր այն նախապայմանները, որոնց առկայության պարագայում չին-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորվել։ Նա ասել է, որ նախ ամերիկյան իշխանությունները պետք է պահպանեն «Մեկ Չինաստանի» սկզբունքը ու զգուշավորություն ցուցաբերեն Թայվանի հարցում, որպեսզի չխաթարեն չին-ամերիկյան հարաբերությունները։

Չինացի դիվանագետը հավելել է, որ Պեկինում խորպես դժգոհ են ամերիկյան կողմի պահվածքից եւ վճռական կերպով անհամաձայնություն են հայտնում ամերիկյան կողմի հայտարարությունների հանդեպ։ Պենյույը շեշտել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան եւ Թայվանն հանդիսանում է Չինաստանի անբաժանելի մասը։ Հետեւաբար նաեւ՝ չինական կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ թայվանական հարցը բացառապես միայն Չինաստանին վերաբերող ներքին հարց է։ Այս ամենը նկատի ունենալով, նա հորդորել է, որպեսզի ամերիկյան կողմը սթափ նայի Թայվանյան խնդրին։