էրված սրտի հովանք

էրված սրտի հովանք

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը էրված սրտի հովանք  է։ Ահա թե ինչ է ասում ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ․  

«Այն կարծիքին եմ, որ, առանց մի դրամ ծախսելու, մենք ևս մի քանի տոկոս ավելացրեցինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը: Այդ մարդիկ բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»։

Տողատակային հայտարարություն է։ Իբր, եթե ռուսական  առաջին ալիքով է եթեր հեռարձակվում, եթե ռուսական առաջին ալիքն է անխնա քննադատության ենթարկում Նիկոլ Փաշինյանին, դրանից նրա վարկանիշը բարձրանում է։ Սրան հետևող տրամաբանությունն այն է, որ  Ռուսաստանի կողմից Փաշինյանին ուղղված ցանկացած քննադատություն ժողովուրդը չի ընդունում և դրանից նրա վարկանիշը բարձրանում է։  Սա , նորից եմ կրկնում, էրված սրտի հովանք է։ Գուրգեն Արսենյանը հաստատել է, որ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին։ Եթե մամուլի անդրադարձներին չհետևենք, պարզ է, որ Ռուսաստանը իր համաձայնությունը չի տվել։ Հակառակ դեպքում նա կսիրաշահեր ռուսական կողմին։ Հակված եմ ընդունել  նաև Արսենյանի բացատրությունը, ով  վստահեցնում է, որ իր փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց պատասխան դեռ չի եկել։ Արսենյանը ապատեղեկատվություն է համարում այն լուրը, թե ՌԴ մերժել է իր թեկնածությունը այդ երկրում նոր դեսպանի պաշտոնում։ Նման պարագայում Արսենյանի հայտարարությունը այլ խաչմերուկներ է հատում, որն անուղղակի առումով նոր Ռուսաստան է «բացահայտում»։ Փակագծերը կբացեմ, երբ Ռուսաստանը ընդունի նրա թեկնածուությունը։ 

Հիշեցնենք, որ ռուսական առաջին ալիքով երեկ եթեր հեռարձակված հաղորդման մեջ սուր քննադատության է ենթարկվել Նիկոլ Փաշինյանը։