ԼՂ-ի վրա հարձակման ժամանակ իսրայելցիները կարևոր դեր են ունեցել Ադրբեջանի բանակի զինման գործում

ԼՂ-ի վրա հարձակման ժամանակ իսրայելցիները կարևոր դեր են ունեցել Ադրբեջանի բանակի զինման գործում

Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Կովկասի հարցերով փորձագետ Միր Ղասեմ Մոմենին ասել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռազմավարական հարաբերություններ ունի սիոնիստների հետ, գրում է Pars Today-ը։

«Գազայի վրա հարձակման ժամանակ Ադրբեջանը սիոնիստներին աջակցած առաջին երկրներից էր, և այս հարցը դիվանագիտական ուղերձ  է պարունակում»,-ասե; է նա։
Անդրադառնալով Թեհրանում կայացած 3+3 Կովկասյան տարածաշրջանային հանդիպման կարևորությանը՝ Մոմենին հավելել է.

«Զանգեզուրի միջանցքի քննարկման ժամանակ առաջարկվել է, որ այս միջանցքը, որը մոտ 40 կիլոմետր է, անցնի Իրանով։ Մտադրությունն այն է,որ այս խնդիրը լուծվի առանց տարածաշրջանի աշխահագրական իրավիճակի փոփոխման, քանի որ Իրանը երբեք չի ընդունել սահմանային ոռևէ փոփոխություն և այն համարել է իր կարմիր գիծը»։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը, փորձագետն ասել է․

«Դեռևս չկա վերջնական խաղաղություն, չկա խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև, և չկա պաշտոնական սահմանազատում, և նրանք դեռ չեն հաստատել սահմանային և աշխարհագրական սահմանները։ Այժմ երկու երկրի միջև զինադադար է, որը կարող է մշտական խաղաղության նախերգանք լինել»։