Արայիկ Հարությունյանն ընդունել է ԿԱԻ աշխատակիցներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԿԱԻ աշխատակիցներին

Երեկ տեղեկացրել էինք, որ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետ կապված ԿԱԻ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա էր իրականացվում։

Այս պահին նախարար Արայիկ Հարությունյանն իր աշխատասենյակում հյուրընկալել է ակցիայի 25 մասնակիցների։

Նշենք, որ ԿԱԻ մարզային ներկայացուցիչները ևս այստեղ են և հայտնում են, որ իրենց հնարավորություն չի տրվել մասնակցություն ունենալ հանդիպմանը։