Մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ․ Սերժ Սարգսյան

Մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ միասին շրջում են Արագածոտնի մարզում։ Հարցին, թե հետևում է Արցախի հարցով զարգացումներին, Սարգսյանը պատասխանեց, որ այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ «թող շոգերը անցնի, նոր»,- ասաց նա։ 

«Շնորհավորում եմ բոլորիդ և բոլորիդ մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Գիտեք՝ մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել, ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով Սահմանադրության վերաբերյալ։