Շանթարգելներ, Զեւսը մոլորված է

Շանթարգելներ, Զեւսը մոլորված է

Վերջերս, Զևսը, որպես իր եղբայրների ու քույրերի մեջ կրտսեր, նրանց հրավիրել էր խորհրդակցության՝ Հայաստանի հարցով: Ներկա էին Աիդը, Հեստիան, Դեմետրան և Պոսեյդոնը, Հերան, ով նաև իր կինն է: 

─Սիրելի քույրեր և եղբայրներ, դուք լավ եք հիշում, որ 2018 թվականին, ընդառաջելով հայ ժողովրդի թախանձագին խնդրանքին, արձանագրեցինք, որ դրությունն իրոք օրհասական է և միասին որոշում կայացրինք՝ Նիկոլադիին գործուղել Հայաստան, որպեսզի աստվածների կամոք և զորակցությամբ կարգի բերի ձեռքից գնացող այդ երկիրը,-խորհրդակցությունը սկսելով ասած Զևսը:  
─Հիշում ենք,-միաբերան պատասխանեցին քույրերն ու եղբայրները:

─Լավ է, եղբայրներ և քույրեր: Դեռ մեկ տարին չբոլորած, facebook-ով Ցուկերբերգը տեղեկացրեց այն մասին, որ մեր աստվածային զորակցությունը չարաշահվում է, դե, կոռուպցիա ու նման բաներ: Որոշեցի շանթահարել Նիկոլադիին, բայց մի շանթարգել իր վրա վերցրեց աստվածային հարվածը և տապալվեց: Սանասադիի մասին է խոսքը: Ափսոս, ես նրա հետ մեծ հույսեր էի կապում՝ որպես Նիկոլադիի փոխարինող էի պատրաստում, իսկ նա վերցրեց ու շանթարգել դարձավ: Փաստորեն, աստվածներն էլ են սխալվում մարդկային ռեսուրսների կառավարման հարցում,- շարունակեց Զևսը:
─«Դու անսխալական ես, եղբայր,-արձագանքեցին Զևսի եղբայրներն ու քույրերը:

─Չափազանցնում եք, իմ սիրելի եղբայրներ ու քույրեր: Եկեք արձանագրենք, որ ես մոլորված եմ Նիկոլադիի հարցում, դուք էլ՝ իմ: Ինչևէ: դրանից հետո մանր-մունր շանթեր արձակեցի՝ նրան լարված պահելու համար: Նորից հայտնվեցին շանթարգելներ, բայց փոքր տրամաչափի. նախարար-փոխնախարարներ ու էլի որոշ մանրապճեղներ: Որոշեցի շանթահարող, արհեստական բանականությամբ բայրաքթարներ ուղարկել: Հազարավոր զոհեր եղան, բայց Նիկոլադին նույնիսկ աչք չթարթեց,-արդեն արցունքներն աչքերին ասաց Զևսը և գլուխը խոնարհեց Հերայի ուսին: Հերան սրբեց նրա արցունքոտած աչքերը: 
Իրեն մի կերպ հավաքելով, Զևսը շարունակեց. «Շանթերս, բայրաքթարներս ոչ մի կերպ նրան չեն հասնում: Բա էդ սպաներն ու գեներալները. 
Господа офицеры и генералы, как сберечь вашу веру,
В меня, в отца богов и людей? 
Когда бросив карьеру, живота не жалея,
Свою грудь подставляя за Николади, 
Отводите от него молнии мои.

─Կներեք, քույրեր և եղբայրներ, ռուսների վիճակն էլ լավ չի… Հա, էս սպաների ու գեներալների գլխավոր կար՝ Տոնոյադին, նա էլ որսաց Նիկոլադիին ուղղված իմ շանթը: Իսկ վերջին շանթարգելը, որի հետ ավելի մեծ հույսեր էի կապել, քան Սանասադիի հետ, Մարութիդին էր: Ի դեպ, շանթի լարումն ամենահզորն էր, մի փոքր աղմկոտ ստացվեց: Մարութիդին թփրտաց, զարնվեց հատակին ու սևացավ: Նիկոլադին սարսափած էր, բայց հիացած՝ Մարութիդիի ինքնազոհությամբ և գունափոխությամբ:

─Եղբայր Զևս, փաստորեն, ինչ է ստացվում, որ Նիկոլադին քեզանից ուժեղ ու հզո՞ր է,- տարակուսած արձագանքեցին նրա եղբայրներն ու քույրերը:

─Բոլորովին, շանթարգելներն են ուժեղ, բայց՝ տխմար: Ինչի՞ համար են «զոհվում», անհասկանալի է: Բայց, մի րոպե: Գաղափար ծագեց: Հանձնարարություն գիտությունների ակադեմիային՝ Արքիմեդին, Պյութագորասին, մյուսներին, շտապ Սորոսի ֆինանսավորմամբ հետազոտել, թե որն է այդ շանթարգելների շարժառիթը: Հենց պարզվեց, ես կրկին ինքնավստահություն ձեռք կբերեմ: Ոչ ոք չի կարողանա խուսափել իմ շանթերից: Խորհրդակցությունն ավարտվեց: Հերա, էն Իլհամիդի ուղարկած սև գնդիկներից բեր՝ քույրերս ու եղբայրներս թող ճաշակեն, մեկ էլ կյորիսի թթի… որ գոտեպնդվենք,Նիկոլադին ասել է, թե ինչ-որ վարակ կա, որի բուժումը… ու թթի օղին են: Ես նրան հավատում եմ, наш сукин сын!:

Գագիկ Վարդանյան