Առաջարկել են լուծարել ԵՄ-ն ու վերստին ձեւավորել

Առաջարկել են լուծարել ԵՄ-ն ու վերստին ձեւավորել

Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսիան կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը հարկ է լուծարել ու ստեղծել նոր համաեվրոպական կառույց: Նրա խոսքերով, ԵՄ համար լուրջ խոչընդոտ է դարձել անդամ պետությունների զարգացման ուղիների տարբերությունները: «Ես վաղուց էի զգուշացնում Գերմանիային ու Ֆրանսիային, որ նրանք չեն կարողանա փրկել միությունը, եթե անդամ պետությունները այդքան հեռուն գնան տարբեր ճանապարհներով»,- ասել է նախկին նախագահ Վալենսիան: Իրավիճակը շտկելու համար նա առաջարկել է լուծարել Եվրամիությունն ու այն վերստին ստեղծել նոր խաղի կանոններով, քան թե փորձել պահպանել եղածը: