Նոր մանրամասներ գործարանային արտակարգ պատահարից

Նոր մանրամասներ գործարանային արտակարգ պատահարից

Թուրքիայում տասնմեկ մարդ է տուժել Իզմիրի Ալիաղա շրջանում HABAŞ մետաղագործական գործարանում տեղի ունեցած դժբախտ պատահարից: Այս մասին հայտնում է Cumhuriyet պարբերականը, հավելելով, որ 120 տոննա տարողությամբ հնոցից արտահոսել է ութսուն տոննա հեղուկ մետաղ ու լցվել արտադրական ցեխերից մեկում: Տասնմեկ տուժածներից չորսի վիճակը գնահատվում է ծանր: Բոլորին ցուցաբերվել է բուժօգնություն: Արտակարգ պատահարի պատճառների ու դեպքի մյուս մանրամասների մասին տեղեկություններ չկան: