Boeing-ը չեղարկել է նոր ինքնաթիռի ցուցադրությունը

Boeing-ը չեղարկել է նոր ինքնաթիռի ցուցադրությունը

Եթովպիայում անցյալ կիրակի տեղի ունեցած ավիաաղետից հետո Boeing ընկերությունը չեղյալ է հայտարարել Boeing 777X նորագույն ինքնաթիռի ցուցադրությունը, որը նախատեսված էր մարտի 13-ին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ընկերությունից պարզաբանել են, որ ցուցադրությունը տեղի կունենա առաջիկայում, սակայն թե երբ՝ չեն մանրամասնել։ Հիշեցնենք, որ Ադիս-Աբեբայից Քենիա մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որը պատկանում էր Ethiopian Airlines-ին, կործանվել էր Դեբրե-Զեյդ քաղաքի մոտ։ Ավիավթարի հետեւանքով զոհվել էր 157 մարդ։