Al Jazeera-ի ուղիղ եթերի ժամանակ պայթեցրել են Պաղետիսյան աշտարակը․ թղթակիցը վախեցել է (տեսանյութ)

Al Jazeera-ի ուղիղ եթերի ժամանակ պայթեցրել են Պաղետիսյան աշտարակը․ թղթակիցը վախեցել է (տեսանյութ)

Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են բարձրահարկ շենքերում, հայտնում է Al Jazeera-ն։

Երկու շենքերն էլ, որոնցից մեկը Գազայում հայտնի է որպես «Պաղեստինյան աշտարակ», ամբողջությամբ ավերվել են։

Հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ Al Jazeera-ի ռազմական թղթակիցն ուղիղ եթերում լուսաբանել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ուժերի միջև ընթացող ռազմական բախումները։ Պայթյունից հետո նա ահաբեկված ճիչ է արձակել, ապա հեռացել տեսախցիկի մոտից։ Տաղավարում նրա գործընկերը փորձել է հանգստացնել լրագրողին՝ կոչ անելով մտածել ապահովության մասին։ 

Ավելի ուշ, ի պատասխան իսրայելական բանակի հարվածների․ «Ալ-Քասամ» գումարտակների խոսնակ Աբու Ուբայդան սպառնացել է. 

«Այժմ, երբ օկուպացիոն ուժերը պայթեցրել են Պաղեստինի աշտարակը, Թել Ավիվը պետք է պատրաստվի պատասխան հարվածի»։