Աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին․ Սիրիայի ԱԳՆ

Աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին․ Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի ԱԳՆ-ն աջակցել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումներին Իսրայելի վրա։
Այդ մասին հայտնում է սիրիական պետական ​​SANA գործակալությունը։

«Սիրիան վերահաստատում է իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա ուժերին, որոնք պայքարում են սիոնիստական ​​ահաբեկչության դեմ և ընդգծում, որ Պաղեստինը մոտ է ցանկալի հաղթանակին»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։