Դպրոցը չի ջեռուցվում, աշակերտները չեն հաճախում դպրոց 

Դպրոցը չի ջեռուցվում, աշակերտները չեն հաճախում դպրոց 

Արդեն 1 շաբաթ է Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցն անցել է հեռավար ուսուցման։ Մեզ պատմեցին, որ ջեռուցում չկա դասասենյակներում, քանի որ դպրոցի գազամատակարարումը դադարեցված է պարտքի պատճառով։ Ցրտի պատճառով էլ աշակերտները չեն հաճախում դպրոց: Կապ հաստատեցինք Աբովյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Լիաննա Մկրտչյանի հետ, պարզելու, թե արդյոք պարտքի պատճառով դադարեցվե՞լ է դպրոցի գազամատակարարումը. «Մենք վաղվանից կանցենք առկա ուսուցման: Մի փոքր տեխնիկական խնդիր կար՝ մալուխը վնասվել էր, կաթսայատունը հոսանք չէր մտնում, դրանից էլ դպրոցը չի գազաֆիկացվել, պատճառը դա է, պարտքի պատճառով չի տեխնիկական խնդիր էր, կարգավորվեց»: 

«Ավագ դպրոցը մեր ենթակայության տակ չի, որքան գիտեմ այդտեղ ջեռուցման հետ կապված խնդիր կար: Ես տնօրենի հետ խոսել եմ, ասեց, որ շինարարության հետ կապված ա, ջեռուցումը չենք ապահովում, նպատակահարմար ենք գտել հեռավար անել դասապրոցեսը»,- մեզ հետ զրույցում ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը: Հարցին՝ արդյո՞ք դպրոցը չի գազաֆիկացվում, քանի որ պարտք ունի. «Ես ձեզանից եմ լսում, տեղյակ չեմ»,-ասաց վարչության պետը: