Կտրուկ ավելացել է VPN-ի պահանջարկը 

Կտրուկ ավելացել է VPN-ի պահանջարկը 

Թուրքիայում կտրուկ ավելացել է VPN-ի պահանջարկը։ Ըստ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների, այս եղանակով համացանցից օգտվողների թիվն ավելացել է 853 տոկոսով։

Մասնագետները դա բացատրում են այն հանգամանքով, որ Թուրքիայում գործող են սահմանաակումներ, կապված Twitter, Instagram, YouTube եւ Facebook սոցիալական ցանցերի հանդեպ։

Սա վկայում է այն մասին, որ չնայած իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել, սակայն քաղաքացիներն ամեն դեպքում ցանկանում են ստանալ այլընտրանքային ինֆորմացիա եւ այն ստանալու համար ակտիվ գործողություններ են ձեռնարկում։