Հիմնական կարգախոսը կդառնա «վերջ թավիշին»-ը

Հիմնական կարգախոսը կդառնա «վերջ թավիշին»-ը

Նիկոլ Փաշինյանը մարզերում վաղ քարոզարշավ է սկսել: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին հարցրինք․ «Նիկոլ Փաշինյանը նորից ասաց՝ մեզ ներեք, պատրաստ եմ կանգնել գնդակահարության պատի տակ»։ 

«Հայտնի հնարք է, երբ քաղաքական գործիչը որոշակի լիմիտ ունի ներողություն խնդրելու։ Այսպես ասած՝ համարվում է, որ եթե ընդունում է իր մեղքը եւ ներողություն է խնդրում արածի համար,  ապա միշտ գտնվում է մի որոշակի տոկոս,  որը շատ լավ է ընդունում։ Այսինքն՝ գոլորշի է բաց թողնում։ Հիշում եք՝ սկզբնական փուլում բավականին կոշտ դիրք էր ընդունում՝ փորձելով մեղքը գցել նախկինների վրա։ ․․․երկրի ղեկավարներ են եղել, որոնք ներողություն են խնդրել՝ հեռանալով։ Օրինակ՝ Ելցինը հեռանալիս ներողություն խնդրեց չարածների համար․ սա իմիջային առումով փափկացնում է վերաբերմունքը։ Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը շատ բանի համար պետք է ներողություն հայցի։ Նաեւ․ քանի որ նախընտրական շրջան ենք մտել, ինքը շատ լավ հասկանում է, որ հանրային մի որոշ հատվածի մոտ կա մոտեցում, որ Փաշինյանը լուրջ մեղքեր ունի։ Դրա համար իր թիմը փորձելու է նախընտրական քարոզարշավի ընթացքում, մանավանդ՝ սկզբնական փուլում, գոլորշի բաց թողնել, իր նախընտրական այցերի համար բարենպաստ ֆոն ստեղծել։ Պետք չէ մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ լուրջ պրոբլեմներ ունի՝ կապված այցելությունների հետ, որովհետեւ ամեն անգամ չի կարողանալու էդպես սվաղած կազմակերպել։ Մի բան է, երբ շաբաթը մեկ որեւէ գյուղ ես գնում, մի բան է, երբ կամպանիայի ժամանակ օրական 7-8 հանդիպում պետք է լինի, եւ շատ դժվար կլինի երեխաներ բերելով՝ հանդիպումներ անցկացնել։

Դրա համար, ինչպես մասնագիտական շրջանակներում են ասում՝ «վակցինացիա» է անում թեմայի, որպեսզի այն ակտուալ չլինի, դրա սրությունը հանվի կամ չեղարկվի։ Ու դրա ֆոնին՝ ավելի ուշ ավելի ագրեսիվ քարոզչություն կսկսի տանել, որի հիմքում կլինի նորից «նախկիններ-ներկաներ» թեման, «ներկաներ-ռեւանշիստներ» եւ այլն, իսկ հիմնական թրենդային կարգախոսն էլ կդառնա «վերջ թավիշին»-ը»։