Հրթիռային հարձակում է իրականացվել նավթավերամշակման գործարանի վրա

Հրթիռային հարձակում է իրականացվել նավթավերամշակման գործարանի վրա

Եմենցի հուսիտ ապստամբների կողմից հրթիռային հարձակման է ենթարկվել սաուդական Saudi Aramco պետական նավթագազային ընկերության նավթավերամշակման ձեռնարկությունը, որը գտնվում է մայրաքաղաք Էր-Ռիյադի մոտակայքում։ Այս առնչությամբ դատապարտող հայտարարություն է արդեն հնչել Փարիզից։ Ֆրանսիական ԱԳ նախարարությունում հայտարարում են, որ կարծում են, որ Սաուդյան Արաբիայի տարածքը պետք է լինի բացարձակ անվտանգ, իսկ ռեգիոնում էլ պետք է հաստատվի կայունություն։ Փարիզի համար հուսիտ ապստամբների գործողությունները ապակայունացնող են։ Ֆրանսիան նաեւ պահանջել է անհապաղ դադարեցնել կրակը Եմենում եւ ձեռնամուխ լինել խնդրի քաղաքական կարգավորմանը՝ ՄԱԿ հովանու ներքո։