ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն չկա

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն չկա

«Հայաստանի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն չկա. կա համաձայնություն, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և կա ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, ինչի համար քաղաքական հիմքը նույնպես պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոսկեպարի ու Կիրանցի բնակիչների հետ հանդիպմանը ես ոչ մի աշխատանքային տեղեկատվություն չեմ փոխանցել: Ես խոսել եմ Ադրբեջանի դիրքորոշումների մասին, խոսել եմ հրապարակային արտահայտած դիրքորոշումների մասին»,- նշել է նա: