Pfizer պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում ընթացել են բազմաթիվ խախտումներով․ բացահայտում

Pfizer պատվաստանյութի փորձարկումներն ԱՄՆ-ում ընթացել են բազմաթիվ խախտումներով․ բացահայտում

Ventavia կազմակերպության գիտնականները, ովքեր անցյալ տարի իրականացրել են կորոնավիրուսի դեմ նախատեսված Pfizer պատվաստանյութի փորձարկումները ԱՄՆ Տեխասի նահանգում, թույլ են տվել բազմաթիվ խախտումներ։ Այս մասին հայտնում է գիտական The BMJ (British Medical Journal) պարբերականը, վկայակոչելով ընկերության ռեգիոնալ մասնաճյուղի նախկին տնօրեն Բրուք Ջեքսոնին։

Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունը կեղծել է տվյալներ, բացահայտել պացիենտների ինքնությունը, ներգրավել ոչ բավարար պատրաստվածություն ունեցող պատվաստողների եւ չի շտապել առանձնապես հետեւել, թե մասնակիցների մոտ արդյոք ուղեկցող տհաճ երեւույթներ ի հայտ գալիս են թե ոչ, հատկապես, որ դրանք ի հայտ են եկել փորձարկումների երրորդ փուլում։

Հրապարակման մեջ նաեւ նշվում է, որ անցկացված հետաքննության արդյունքում պարզվել են հանգամանքներ, որոնք դեղամիջոցի փորձարկումների կարգավորիչ վերահսկման եւ տվյալների ամբողջականության հետ կապված բազմաթիվ լուրջ հարցեր են առաջացնում։ Բացահայտվել են հետեւյալ խնդիրները՝ դեղամիջոցի ոչ հուսալի պահպանման պայմանների առկայությունը, հասանելիությունը փորձարկումներին մասնակիցների տվյալների հանդեպ, տվյալներում թույլ տրված սխալները։

Բրուք Ջեքսոնը նաեւ հայտարարել է, որ հենց որ ինքը այս ամենի հետ կապված FDA գերատեսչական մարմնին բողոք է ուղարկել էլեկտրոնային փոստով, իրեն անմիջապես ազատել են աշխատանքից։