Կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը 

Կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը 

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Քննարկումը  տեղի կունենա Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի առաջին նիստի շրջանակներում։ Պարբերականը նշում է, որ հանդիպման օրակարգում ներառված հարցերի մեջ հատուկ տեղ է զբաղեցնում նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը։