Այստեղ ես հայր եմ կորցրել. արցախցի երեխաներ

Այստեղ ես հայր եմ կորցրել. արցախցի երեխաներ

Այսօր երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումն Արցախին։

Ինչպես հայտնի է, արցախցի երեխաները վաղը դպրոց չեն գնալու։ Նրանից ոմանք սոցհարթակներում ֆլեշմոբով են հանդես եկել. թղթերի վրա գրել են «Արցախի ուղին էլ է փակ», «Արցախում հիմա գազ չկա», «Այստեղ ես հայր եմ կորցրել» եւ այլ գրություններ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ կրկին, իբր բնապահպանական նկատառումներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Արդեն մեկ օրից ավելի է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանից Ղարաբաղ ժամանած քաղաքացիները գիշերել են Գորիսում, նրանց մի մասը, այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում։