Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել

Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը օրերս հոսպիտալացվել է որովայնի սովորական վիրահատության համար և թագավորական պարտականություններին կվերադառնա միայն Զատիկից հետո: Այս մասին թագավորական ընտանիքի անդամը տեղեկացրել է ինստագրամյան էջում:

Գրառումներից մեկում նշված է, որ գահաժառանգը՝ Ուելսի արքայազնը, այս ընթացքում կլինի կնոջ և երեխաների կողքին: Նա չի կատարի պաշտոնական պարտականությունները, քանի դեռ նրա կինը գտնվում է հիվանդանոցում և նրա տուն վերադառնալուց հետո մոտակա ժամանակահատվածում:

Նշվում է, որ վիրահատությունը նախատեսված ժամանակից կարճ է տևել։

Ենթադրվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսված երկու կարճ արտասահմանյան շրջագայությունները (Ուելսի արքայազնի և արքայադստեր) հետաձգվել են:

Նշվում է, որ վիրահատությունից հետո արքայադուստրն իրեն լավ է զգում։