Թրամփի նամակն Էրդողանին

Թրամփի նամակն Էրդողանին

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, հղելով հավաստի աղբյուրների, տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիվանագիտական խողովակներով նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նրան առաջարկելով հանդիպել Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Քոբանիի հետ եւ հասնել պայմանավորվածության: Լրատվամիջոցը մեջբերում է Թրամփի նամակը. «Պարոն նախագահ, եկեք մի լավ համաձայնության գանք: Դուք չեք ուզում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, ես չեմ ցանկանում խորտակել Թուրքիայի տնտեսությունը, թեեւ կարող եմ: Այս առումով հնարավորությունների մի չնչին մասը ցուցադրել եմ քահանա Բրանսոնի գործի հետ կապված: Ձեր խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրում: Կարող ենք գալ լավ համաձայնության: Գեներալ Մազլումը Ձեզ հետ քննարկումներ ունենալու ցանկություն ունի, պատրաստ է նախկինում չարածն անել հիմա: Ձեզ եմ ուղարկում իմ տրամադրության տակ գտնվող նրա նամակը: Եթե դա անեք ճիշտ եւ մարդասիրաբար, պատմությունը Ձեզ կգնահատի: Եթե լավ գործեր չարվեն, Ձեզ մինչեւ վերջ կնայեն որպես սատանայի: Հիմար մի եղեք: Հետո կզանգեմ: Հարգանքով՝ Դոնալդ Թրամփ»: Ադրբեջանական լրատվամիջոցը նաեւ ավելացնում է, որ այդ «շոկային նամակն ստանալուց հետո Թուրքիայի նախագահը բանակին հրամայել է անցնել Սիրիայի սահմանը»: