Աբաջյանի կեղծ պապիկն էլ իմ հարևանն է, գլխիս դնեմ, ման տա՞մ․․․

Աբաջյանի կեղծ պապիկն էլ իմ հարևանն է, գլխիս դնեմ, ման տա՞մ․․․

Աբաջյանի կեղծ պապիկից հետո պապիկ- տատիկ  ինստիտուտն էլ վարկաբեկվեց։ Երբ ջրի մեջ թքում ես, պիտի մտածես, որ այդ ջուրը դու էլ ես խմելու։ Երբ երկիրը պղծում, բոլոր կառույցներն արատավորում ես, պիտի մտածես, որ այդ երկրում դու էլ ես ապրելու։ Հիմա նորից փորձ արվում   օգտագործել պապիկ- տատիկներին, բայց էլ հավատացող չկա։ Խոսքս երիտասարդ դաշնակցականների կողմից պապիկներ ծեծելու թեմայի մասին է։ Այս իշխանությունը այնպես է թքել, պապիկ- տատիկ աղբյուրի մեջ, որ  հիմար պիտի լինես, որ այդ աղբյուրի կեղծ քչքչոցին հավատաս։ Այսինքն՝ եթե պապիկ է, նրան ամեն ինչ կարելի՞ է։ Կարող է այլանդակ բառերով հայհոյել, մեքենաներ վնասել, ձվեր շպրտել երեխեքի վրա, ընդ որում՝ ոստիկանների լռությամբ։ Սա չի՞ նշանակում, որ պետական կառույցից անպատժելիության հրահանգ են ստացել, որ սադրեն։ ՔՊ գրասենյակ կա, որը հավաքագրում է նման պապիկ, տատիկների։   

Անցնեմ Աբաջյանի կեղծ պապիկին։ Իմ հարևանն է, տեսնելուց արյունս պղտորվում է։ Իսկ ի՞նչ անեմ, որ պապիկ է, գլխիս դնեմ, ման տա՞մ․․․

Հիմա «բեսամթ կուլտուրական սորոսականները» կամ բռնությանն իբր թե «բեսամթ դեմերը» կսկսեն վնգստալ։ Վնգստալը Նիկոլի բառն է, եթե վիրավորական է, իրեն մեղադրեք։ Իմ մեջ կեղծ պապիկին դնգստելու ցանկություն չէր լինի, եթե կեղծ պապիկներով իշխանություն եկածները ներողություն խնդրած լինեին ու էդ նախկին ոստիկան պապիկի վրա էլ գործ հարուցած լինեին։ Բայց քանի որ չեն արել, ու այդ պապիկն այսօր մեր դիրքերում զինվորի տեղ է հանդես գալիս, ես ու ինձ նմանները ինչքան  տեսնեն այդ կեղծ պապիկին, ատամները կրճտացնելու են։ Մանավանդ որ իրենք իրենց անպատժելի են զգում ու ինչ շանտաժ ասես անում են։ Ես դեմ եմ ցանկացած բռնության, ծեծի, որովհետև դրա համար պետություն, օրենք կա։ Բայց երբ պետությունը, օրենքը չի գործում, գոնե բարոյականությունը գործի՝  մարդը կարողանա ատամ կրճտացնել հերոսի կեղծ պապիկ կամ կեղծ զինվորի մայր հանդես եկողների նկատմամբ։ Կարողանա սեփական ուժերով այդ «չարիքներից  պաշտպանվել»։ Օրենքը պիտի մուրճի պես իջնի նրանց գլխին։ Թե որ պապիկ են, կարելի՞ է։ 

Իշխանության ուզածն ի՞նչ է՝ քաղցած պահի տատիկ- պապիկներին, հետո մի փոր հացի համար լարի՞․․․ Որ պապիկ է, կարող է սադրե՞լ։ Պապիկներին արդեն խայտառակել եք, ուրիշ խաղալիք գտեք։