Իրան-Ադրբեջան սահմանին իսրայելցիներ կան. իրանցի գեներալ

Իրան-Ադրբեջան սահմանին իսրայելցիներ կան. իրանցի գեներալ

Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իրան-Ադրբեջան սահմանի ադրբեջանական հատվածի երկայնքով մեկ գտնվում են իսրայելցիներ, բայց նրանց ստույգ թիվը հայտնի չէ։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք մեր սահմանին չունեն օպերատիվ ուժ։ Նրանք միայն կարող են տարածաշրջանի երկրներին սադրել գնալ սահմանների փոփոխության, բեռնատարների վրա արգելանքներ ու նրանց մուտքի համար վաձավճարները բարձրացնելու արգելքներ սահմանել», - ասել է իրանցի գեներալ՝ը ավելացնելով, որ բոլոր երկրներից իսրայելցիներն ակտիվ են Ադրբեջանում։