Բադասյանը վերանայում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը՝ քաղհասարակության պահանջով

Բադասյանը վերանայում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը՝ քաղհասարակության պահանջով
Ռուստամ Բադասյան

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է խուճուճ վերնագրով մի հարց՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  որոշման նախագծի մեջ փոփոություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունման մասին։

Կից ներկայացված հիմնավորման մեջ անհրաժեշտությունը հիմնավորվում է․«Ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով վերանայել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով նոր միջոցառումներ, ինչպես նաև կատարելով համապատասխան փոփոխություններ կապված առանձին միջոցառումների կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և վերստուգելի չափանիշների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Բադասյանը համարվում է այսպես կոչված՝ սորոսական թեևի ներկայացուցիչ։ Նրա ղեկավարած գերատեսչությունում այս անգամ, փաստորեն, հաշվի են առնելու քաղհասարակության առաջարկները, քանի որ որոշմանը կից փաստաղթերում գրված է․« ՀՀ արդարադատության նախարարությունը Գործողությունների ծրագրի հաստատումից հետո պարբերաբար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ստանում է համապատասխան առաջարկություններ՝ Գործողությունների ծրագրի վերանայման վերաբերյալ»:

Մասնավորապես, 2018թ. նոյեմբերի 16-ից 17-ը Ծաղկաձորում այդ թեմայով հանրային քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գործողությունների ծրագրի վերանայմանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց գրավոր առաջարկությունները պետք է տրամադրեն ՀՀ արդարադատության նախարարությանը։