Forbes Russia-ն թղթային տարբերակով այլեւս չի հրատարակվի

Forbes Russia-ն թղթային տարբերակով այլեւս չի հրատարակվի

Այս տարվա հունիսից սկսած Forbes Russia-ն այլեւս չի հրատարակվի թղթային տարբերակով։ Դա ժամանակավոր որոշում է, քանի որ շեշտակի նվազել են գովազդներից ստացվող եկամուտները։ Այս մասին հայտարարել է պարբերականի պատասխանատուներից Դմիտրի Օզմանը։ Նա հավելել է, որ տպագիր տարբերակը սկսել է վնասով լինել այն բանից հետո, երբ բրենդային ապրանքանիշներն ու ավտոարտադրողները հրաժարվել են գովազդներից։

Բացի այդ, հրատարակության արտադրական ծախսերը նկատելիորեն աճել են։ Պարբերականի խմբագրակազմը սակայն, ըստ Օզմանի, կշարունակի աշխատել իր բնականոն հունով։