Թրամփը հաղթելու շանսեր չունի․ Քլինթոն

Թրամփը հաղթելու շանսեր չունի․ Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ջո Բայդենը ամեն դեպքում հաղթելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա կարծիքով՝ Դոնալդ Թրամփը ոչ մի շանս չունի։

«Նա ունի աջակցության ամուր միջուկ, որը նրան, հավանաբար, կօգնի թեկնածու առաջադրվել հանրապետականների կողմից: Բայց նախագահ Բայդենի դեմ համընդհանուր ընտրություններում ես չեմ հավատում, որ նա կարող է հաղթել: 
Այնպես որ, ես իսկապես կարծում եմ, որ նախագահ Բայդենը կվերընտրվի՝ անկախ նրանից, թե ով է հանրապետականների թեկնածուն»,- ասել է Քլինթոնը Sky News-ին տված հարցազրույցում։