Քանյե Ուեսթն իր ինստագրամյան էջին գլխավոր նկարը դրել է Քիմի մոր լուսանկարը

Քանյե Ուեսթն իր ինստագրամյան էջին գլխավոր նկարը դրել է Քիմի մոր լուսանկարը

Ռեփեր Քանյե Ուեսթն իր Ինստագրամի պաշտոնական էջում, որտեղ կա շուրջ 17,5 մլն հետևորդ փոխել է էջի գլխավոր լուսանկարը՝ դնելով Քիմ Քարդաշյանի մոր՝ Քրիս Ջենների լուսանկարը:

«Սթորի» բաժնում ռեփերն այս քայլը մեկնաբանել է՝ որպես հարգանքի նշան: 

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Այս հարցազրույցի ժամանակ նա հայտնել է ABC-ի լրագրողին:

Նշենք, որ Քանյեն մեղադրել էր Քարդաշյանի մորը՝ Քրիս Ջեններին, քանի որ նա աջակցում է դուստրերի՝ Քիմի եւ Քայլիի նկարահանումներին Playboy ամսագրի համար։
«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում՝ պատճառած ցանկացած վնասի համար », - ասել է Ուեսթը՝ ձեռքը դնելով սրտին: