Դա եղել է ամբոխի հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ․ Դավիթ Շահնազարյանը՝ քաղաքացու օրվա մասին

Դա եղել է ամբոխի հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ․ Դավիթ Շահնազարյանը՝ քաղաքացու օրվա մասին

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանին, ով ՀՀԿ ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին, հարցրինք, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ նոր իշխանության տարբեր ներկայացուցիչներին քրեական մեղադրանքներ են առաջադրվում․

«Ներկայիս իշխանությունը 2 բան է հայտարարել, որ Հայաստանում չկա և չի կարող լինեն քաղաքական հետապնդում, և չկա ու չի կարող լինել կոռուպցիա։ Հիմա իրենք պետք է այս 2-ի միջև ընտրություն կատարել, ավելին՝ ես պնդում եմ, որ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում»,-ասաց Շահնազարյանը։

Վաղը նշվելիք «քաղաքացու օրվա»  կապակցությամբ էլ նշեց․

«Սա ներկայիս իշխանության՝ հասարակությանը պառակտելու ծրագրի շարունակությունն է, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել 1 տարի առաջ, և իրենք հիմա փորձում են նշել, դա եղել է ամբոխի հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում