Նոր ոսկու հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են 

Նոր ոսկու հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են 

Տաջիկստանում 90 տոկոսով ավարտվել են նոր՝ «Քոնչոչ» անվանումով ոսկու եւ արծաթի արդյունահանման հանքի շահագործման նախապատրաստական շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Avesta-ն։

Ըստ այդ երկրի Արդյունաբերության եւ նոր տեխնոլոգիաների նախարարության հրապարակած տեղեկատվության, գրեթե ավարտված են ենթակառուցվածքային միավորների շինարարական աշխատանքները, այդ թվում նաեւ՝ ավելի քան 25 կմ ձգվածություն ունեցող թունելային ենթակառուցվածքների շինարարությունը։

Նշվում է, որ այս հանքավայրում երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացվել  են 1935 թվականին։ Հանքավայրը շահագործվելու է չինական ներդրողների հետ համատեղ։