Պատրաստվում են զանգվածային կրճատումների 

Պատրաստվում են զանգվածային կրճատումների 

Netflix ընկերությունը պատրաստվում է զանգվածային կրճատումներ իրականացնել։ Պատճառը ընկերության մտադրությունն է կրճատել ծախսերը։ Նման որոշում կայացվել է Netflix-ի բաժնետոմսերի հետ կապված ի հայտ եկած խնդրի ֆոնին։ Այս մասին գրում է Variety-ն։ Դեռեւս հայտնի չէ, թե ընկերության որ բաժանմունքներում կիրականացվեն կրճատումներ, սակայն ամենայն հավանականությամբ աշխատանքը կկորցնեն մոտ 150 լրիվ օրով աշխատող աշխատակիցներ, ինչպես նաեւ տասնյակ կապալառուներ ու ոչ լրիվ օրով աշխատողներ։

Netflix-ը գարնանը կորցրեց իր արժեքի 70 տոկոսն այն բանից հետո, երբ 200 հազար բաժանորդներ հրաժարվեցին վերջինիս ծառայություններից։ Ներկայումս ընկերության մեկ բաժնետոմսի գինն արժի 175 դոլար։