Ցորենի տեղափոխման նոր մեխանիզմ են առաջարկել

Ցորենի տեղափոխման նոր մեխանիզմ են առաջարկել

Հունգարիայում առաջարկել են ուկրաինական ցորենն ու մնացած սննդամթերքը արտահանել իրենց տարածքի վրայով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետր Սիյարտոն։ «Մենք առաջարկել ենք մեր երկրի տարածքը, որպես հնարավոր ուղի՝ ուկրաինական ցորենի արտահանման համար, հաշվի առնելով այն, որ սովորական ճանապարհները հիմա չեն գործում»,- ասել է Սիյարտոն՝ ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Ուկրաինայից ցորենի եւ այլ սննդամթերքի արտահանումը նկատելիորեն բարդացել է ռուս-ուկրաինական ներկայիս հակամարտության պատճառով։