Մանվել Գրիգորյանը չեկավ դատական նիստին. այն հետաձգվեց

Մանվել Գրիգորյանը չեկավ դատական նիստին. այն հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի  և Նազիկ Ամիրյանի քրգործով այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել։ «Նաիրի» բժշկական  կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունուն ստորագրությամբ  դատարան գրություն է ստացվել առ այն,  որ Մանվել Սեկտորի Գրիգորյանը 14․06․2019-ից ցայսօր գտնվում է տվյալ բուժկենտրոնում՝ ստացիոնար բուժման մեջ և նա, ելնելով իր առողջական վիճակից, չի կարող մասնակցել հունիսի 30-ի դատական նիստին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատական նիստը կայանալ չի կարող, սակայն մինչ այդ դատարանը որոշեց հրապարակել մի շարք փաստթղթեր։ Դրանք այն փատաղթերն են, որոնք ստացվել են նախորդ դատական նիստին հաջորդող ժամանակահատվածում։

Մասնավորապես, փաստաբան Լևոն Բաղդասարյանը  դատարանին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողվի նախագահ Լևոն Հակոբյանի և նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանին հասցեգրված գրությունը՝ լրացուցիչ հարցադրումների վերաբերյալ։

Պաշտպանական խումբը փորձագետներին առաջադրել է հետևյալ լրացուցիչ հարցերը՝
1․ Հիմք ընդունելով փորձագետներին տրամադրված բոլորն բժշկական փաստաթղթերը՝ էպիկիիզները,  այդ թվում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ի ամբուլոալատոր քարտի քաղվածնքները, ի՞նչ հիվանդույթւոններով է տառապում Մանվել Գրիգորյանը այժմ։ նաև առաջարկվել է նշվել հիվանդությունների ծանրության աստիճանը։
2․ Առկա է՞ արդյոք հիվանդությունների աճ, 20 06․2018-ի համեմատությամբ։
3․Մանվել Գրիգորյանի այժմյան հիվանդությունները նրա կյանքին կարո՞ղ են վտանգ սպառնալ։
4․ Այդ հիվանդությունները կարո՞ղ են խոչընդոտ հանդիսանալ Մանվել Գրիգորյանի՝ հետագա կալանքը կրելու համար։
5․Նման հիվանդությունների առկայության պայմաններում բացի դեղորայքային և այլ բուժումներից անհրաժե՞շտ է արդյոք հիվանդին մաքուր օդ, ինտենսիվ զբոսանք, հնարավո՞ր է, որ դրանց սահմանափակումը Մանվել Գրիգորյանի հիվանդոթւյունների վատթարացման պատճառ դառնա։
6․ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդւոթյունների պատշաճ հսկողությունը հնարավո՞ր է իրականացնել ՔԿՀ-ում, թե ոչ՝ հաշվի առնելով՝ ՄԻԵԴ անհապաղ միջոցներ կիրառելու մասին որոշումը, համաձայն որի՝ Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի բուժումը կազմակերպել հիվանդանոցում, որտեղ ապահոված կլինի մի շարք մասնագետների վերահսկողության ներքո և անհրաժեշտ նյութերի ներքո։

Դատարան  է ստացվել նաև ՊԵԿ իրավաբանական վարչության գրությունը։ Միջնորդություն էր ներկայացվել Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը մի մասով վերացնել, որպեսզի ՊԵԿ-ը այն վաճառի և շուրջ մեկ միլիարդ դրամ ուղղի պետական բյուջե։ Մանվել Գրիգորյանի «Արա և Այծեմնիկ» ընկերությունը նման հարկային պարտավորություններ ունի։

Այս պահին նիստը ընդմիջվել է 20 րոպեով, որպեսզի կողմերը հնարավորություն ունենան ծանոթանալու ՊԵԿ-ից դատարանին ուղարկված դիմումին։ Դիմումի համաձայն, ՊԵԿ-ը դատարանին խնդրում է, որպեսզի մասնակի հանվի «Արա և Այծեմնիկ» բաց բաժնետիրական ընկերության գույքի վրա դրված արգելանքը։