Նեմեց Ռուբոյի եղբորորդուն ուզում են ջրից չո՞ր դուրս բերել

Նեմեց Ռուբոյի եղբորորդուն ուզում են ջրից չո՞ր դուրս բերել

«Հրապարակ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարեձլ նոյեբերի 5-ին նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի մոտ ազգական Գոռ Մեխակյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան 20։40-ի սահմաններում, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում՝ Փոստի հարևանությամբ։ Միմյանց էին բախվել Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի առիթվ կապվել էինք ոստիկանության լրատվության վարչության հետ, որտեղից մեզ փոխանցել էին, որ դեպքը արձանագրվել էր որպես նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար, բայց դրանից հետո՝ գիշերը արդեն, մեքենաներից մեկի ուղևորներից մեկը դիմել էր բժշկական կենտրոն, հայտնել , որ վնասվածքներ է ստացել այդ վթարի հետևանքով։ Վթարի դեպքով հետաքննություն էր իրականացվում, իսկ դեպքը արձանագրվել էր արդեն որպես մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահար․ «Տվյալ դեպքում ունենք արդեն տուժող, ով դիմել է հիվանդանոց վթարից հետո՝ 00։15-ի սահմաններում»,- մեզ հետ զրույցում ասել էր լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ «Հրապարակ» օրաթերթը նաև զրուցել է վթարի մասնակից Մելինե Ղորխմազյանի հետ, ում ոստիկանությունը մեղավոր է ճանաչել։ Ղորխմազյանը պնդում է, որ իրեն չեն տրամադրել դեպքի ամբողջական տեսաձայնագրությունները, ինչով, որ նա կկարողանար ապացուցել իր անմեղությունը, բացի այս՝ նա պնդում է նաև, որ վթարից առաջ Մեխակյանի մեքենայի վրա համարանիշներ չեն եղել, իսկ M 888 KB 777 RUS համարանիշը փակցվել է հետագայում՝ վթարից հետո։ Նա նաև հաստատեց մեզ հասած այն տեղեկությունները, որ Մեխակյանը իրեն շատ վատ է պահել վթարից հետո՝ մյուսներին ասելով՝ «ձեր ժեխերը հավաքեք, տարեք էստեղից»․

 

« Գործը հետաքննիչի մոտ է, մենք բողոքարկել ենք, քանի որ մեզ չեն տրամադրել տեսաձայնագրությունները՝ ասելով, որ դրանք ընդամենը 48 ժամ են պահպանվում, ամսի 5-ին է վթարը տեղի ունեցել, մինչ օրս ես չունեմ այդ ձահնագրությունները։ Տրամադրվել է շատ փոքր մաս՝ մոտ 5 վայրկյան տևողությամբ, բայց դա ինձ պետք չէ, ես ուզում եմ ավելին, որպեսզի ապացուցեմ իմ անմեղությունը։ Տեսուչն էլ ինձ դուր չեկավ, ով երկուսուկես ժամ հետո ներկայացավ, իրենք իրար հետ շատ մտերիմ էին, թե ինչ արձանագրեց, ինչ չարձանագրեց, դա արդեն գործում է երևում։ Նաև ուզում եմ ասել, որ վթարը երբ եղել է, իր մեքենայի վրա համարներ չեն եղել, 2-3 ժամ հետո ռուսական համարներ հայտնվեցին՝ ինչ-որ «888-777»-երով, բայց իրականում մեքենան այդ համարներով չի գրանցված, միայն վթարն են այդ համարներով գրանցել, երբ որ ես մոտեցել եմ մեքենային համար ընդհանրապես չի եղել։ Ինձ կանչել էին խոսելու, պաշտոնապես չէին հրավիրել, ծանուցագիր չի եղել, ասել են՝ մոտեցեք ընդամնեը հետաքննիչ Գեղամ Ծառուկյանին։ Ես գնացի ու հասկացա, որ այդ գործով արդեն բացատրություն են ուզում վերցնել ինձնից։ Գործը, երևի թե, պիտի գնա քննչական, որովհետև բողոքարկել եմ։ Իմ տեսած տեսաերիզում ես չեմ տեսնում իմ մեղքը, իրենք ուզում են դա բարդել ինձ վրա, ես ավելին եմ ուզում , որպեսզի իմ անմեղությունը ապացուցեմ, հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, որ 5 մեքենայի վնասը՝ ներառյալ Գոռ Մեխակյանինը, ես պետք է հատուցեմ։ Ինձ ասացին, որ վաղը ինքն էլ պիտի գա բացատրություն տալու, մնացածը ինձ չեն տեղեկացրել, ես ամեն օր զանգի եմ սպասում ու չունեմ լուր։ Ինձ ասում են՝ դու դուրս ես եկել իր դիմացը, գլխավոր ճանապարհը իրենն էր, ասում եմ՝ եթե գլխավորն իրենն էր, ես հո կամիկաձե չե՞մ, 5 հոգի ուղևոր է ինձ հետ եղել, նայել եմ աջս ու ձախս ազատ է եղել, մտել եմ։ Ասում են, թող արագ լինի, թող խմած լինի, մենք իրեն կտուգանենք, դա Ձեր անմեղությունը չի փրկում։ Բայց ես ինչքա՞ն պիտի կանգնեմ, եթե ձախը ազատ է, պիտի մտնե՞մ, չէ՞։ Մինչ օրս իր արագությունը որոշված չէ։ Իրեն էլ ուզում են երկրից հեռացնել, գործը հիմա պետք է շարունակի իր կողմից լիազորված իրավաբանը։ Վթարից հետո իրեն շատ վատ էր պահում, ոչ ադեկվատ, ասում էր՝ «կտամ, կջարդեմ, վերքեովդ կանցնեմ, կգնամ, կնստեմ», «եկեք ձեր ժեխերը հավաքեք, էստեղից տարեք, իմ նոր՝ 2018 թիվ ավտոն բերեք, տվեք» »։,- մեզ հետ զրույցում ասաց Մելինե Ղորխմազյանը։