Դիլիջանում ճանապարհները փակել են

Դիլիջանում ճանապարհները փակել են

Խմբագրություն զանգահարած կինը բողոքեց, որ 2 ժամ «պատանդ» է մնացել Դիլիջանում։ Մոտ 2 ժամ կլինի Դիլիջանի ներսում եւ Դիլիջանից դուրս եկող բոլոր ճանապարհները ոստիկանները փակել են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանում է։

Մարզային ոստիկանները չափից ավելի են ջանացել, որ ճանապարհը վարչապետի անցնելիս ազատ լինի եւ մոտ 2 ժամ առաջ արդեն պարալիզացրել են միջպետական ճանապարհն ու խանգարել Դիլիջանում գտնվող մարդկանց անցուդարձը։ Անգամ փողոցներում կայանած մեքենաներն են ստիպել, որ հանեն։ Իսկ վարչապետը չի գալիս ու չի գալիս։