Մշակույթի նախարարությունում իրավիճակ չի փոխվել․ բաց նամակ

Մշակույթի նախարարությունում իրավիճակ չի փոխվել․ բաց նամակ

Բաց նամակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին ու ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին

Վեց  ամիս շարունակ Դուք հանրությանը փորձում եք ապացուցել, որ մշակույթ կրող էություն եք: Բնականաբար, համոզել նաև, որ մշակույթի նախարարությունը մշակութային արժեքներ դավանող կառույց է: Նույնքան ժամանակ հանրությունը լավատեսորեն ուզում է ճշմարտության հատիկներ գտնել Ձեր ասածներում: Չգիտեմ, ինչքանով եք Դուք ապացուցել, որ այդպիսինն եք, չգիտեմ, ինչքանով է հանրությունը համոզվել, որ այդպիսինն եք, սակայն վերջերս մասնակցելով Ձեր և կրթության  նախարարության կողմից հայտարարված «Արվեստը դպրոցում,, դրամաշնորհային ծրագրին/մրցույթին/,իմ մեջ կասկած առաջացավ Ձեր արվեստասեր էության վերաբերյալ,որովհետև նախկինում չվստահելով այդ նախարարության թափանցիկ գործունեությանը,երբևէ չեմ փորձել մասնակցել նման շոուների,որի արդյունքում հաղթողի դափնուն են արժանացել ինչ- որ կառույցի շուրջ խմբավորված մարդիկ:Այս անգամ որոշեցի մասնակցել՝մտածելով՝ երկրում իրավիճակ է փոխվել,սակայն տեսա,որ սովետիզմի և նախորդ իշխանության թողած հետևանքների մեջ դեռ խարխափում են երկրի ամենալուսավոր կառույցները:Որովհետև՝

ա/Մշակույթի նախարարության կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարությում ընդգծված է՝պետական կառույցներում աշխատող հայտատուները չեն կարող մասնակցել մրցույթին:Կարծում եմ, հաղթող ճանաչված հիսուն հոգանոց ցուցակում նրանք չեն բացառվում:

բ/մրցույթի բանավոր փուլին հանձնաժողովը /իսկ հանձնաժողով նշանակում է մեկից ավել մարդկանց խումբ/ այդ չափանիշը չի պահպանել:

դ/մրցույթի արդյունքում կա հաղթող,ով չի ներկայացրել հայտ, ծրագիր,չի ներկայացել մրցույթի բանավոր փուլին, ավելին՝բացակայել է երկրից,բայց  արդյունքում ճանաչվել է հաղթող:

ե/իմ հարցազրույցից հետո հանձնաժողովը տեղեկացրեց,որ արդյունքների մասին տեղյակ կպահեն դեկտեմբերի վերջին,սակայն մրցույթի ավարտի,արդյունքների մասին տեղեկատվությունը և հաղթողների խառնիցրիվ ցուցակը նախարարության կայքում տեղադրվեց նոյեմբերի 20-ին:

զ/ամենազավեշտը՝հաջորդ օրը կայքից հանվեց հաղթողների ցուցակը,տեղը տեղադրվեց ին լուսանկարներ՝ իբր կրթության և մշակույթի նախարարները այցելել են դպրոց և մասնակցել ,,Իմ արվեստը դպրոցում,,առաջին դասին:

է/մյուս զավեշտը՝դեկտեմբերի 22-ին կայքից անհետացավ նաև մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

հ.գ.
Ինչու՞ եք կասկածի տակ դնում քայլող, ճանապարհներ փակող, միտինգներից տուն չգնացող մարդկանց, նաև մտավորականներիս, վերջիվերջո թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայացքները, այն էլ՝ համապետական ընտրություններից  օրեր առաջ:

Նորայր Գրիգորյան
Բանաստեղծ,ՀԳՄ անդամ