Որ երկրներն են ամենից հզոր բանակ ունեցողները

Որ երկրներն են ամենից հզոր բանակ ունեցողները

Ռուսաստանն ունի հզորությամբ երկրորդ բանակն աշխարհում։ Այս մասին գրում է Business Insider-ը՝ մանրամասնելով, որ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է։ Ամերիկյան բանակի անձնակազմը կազմում է 2 միլիոն զինվորական։ Բանակում կա մոտ 6 հազար տանկ, 13 հազար ինքնաթիռ, որոնցից 2 հազարը՝ կործանիչներ, ինչպես նաեւ 425 նավից բաղկացած ռազմածովային նավատորմ։ Պաշտպանական բյուջեն կազմում է 647 միլիարդ դոլար։

Ռուսական բանակի անձնակազմում 3,5 միլիոն զինվորական է, որը ունի 4 հազար ինքնաթիռ, 20 հազար տանկ եւ 352 նավ։ Ռազմական բյուջեն Ռուսաստանում կազմում է 47 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ բանակում ծառայում է 2,5 միլիոն մարդ, իսկ զինանոցում կա 7,5 հազար տանկ, 714 նավ։ Ռազմական բյուջեն կազմում է 151 միլիարդ։ Տասնյակի մեջ են նաեւ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան։