Գյումրին կրկին առաջ ընկավ. վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Այս տարի էլ Հանրապետության երկրորդ քաղաքն առաջ ընկավ եւ ավանդույթը չխախտելով՝ մայրաքաղաքից մեկ օր շուտ վառեց գլխավոր տոնածառի լույսերը: մեծ հանդիսությամբ և տոնական բարձր տրամադրությամբ երեկոյան վառվեցին Վարդանանց հրապարակի տոնածառի լույսերը: Քաղաքի գլխավոր եղևնին այս տարի էլ նույնն է, բարձրությունը 27 մետր է: Տոնական ծառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռվա անտառներից: Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 500.000 դրամ: Զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, օգտագործվելու է նախորդ տարիներին գնվածները, բայց որոշակի փոփոխություններ եղել են: Գլխավոր տոնածառի հետ միասին  տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները: Անցյալ տարի քաղաքը զարդարելու նպատակով համայնքի բյուջեից ծախսվեց 2.5մլն դրամ, այս տարի գումարը 500 հզր դրամով ավելացել է, քանի որ վերանորոգված փողոցները լրացուցիչ լուսավորության, զարդ ու զարդարանքի կարիք ունեն:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ կրկին հպարտացավ. «Ամբողջ Հանրապետությունում այսօր Գյումրին նորից առաջինը վառեց իր տոնածառի լույսերը, ոնց որ միշտ արվում է»: