Ոսկու ձուլակտորներով ծանրոց է ստացել՝ փոստային սխալմունքի պատճառով

Ոսկու ձուլակտորներով ծանրոց է ստացել՝ փոստային սխալմունքի պատճառով

Ֆրանսիացին ով իր եւ իր տիկնոջ համար լողազգեստ էր պատվիրել օնլայն խանութից, շատ է զարմացել, երբ փոստային ծառայությունը բերել է պատվերի ծանրոցը։ Բացելով, տղամարդն այնտեղ գտել է ոսկեդրամներ ու ոսկու ձուլակտորներ ընդհանուր առմամբ՝ 20 հազար եվրո արժողությամբ։ Այս մասին հայտնում է Le Point-ը։ Այս բավական կուրիոզային դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Բրետան նահանգի Վան քաղաքի բնակիչ Ժյուլյեն Շանյոյի հետ։ Նա 27 տարեկան է։ Նա պատմել է, որ երբ բերել են իր պատվերի ծանրոցը մի փոքր զարմացել է տուփի չափսերից բայց բան չի ասել։ Իսկ երբ բացել ու տեսել է 20-րդ դարասկզբի ոսկեդրամներ ու ոսկու ձուլակտորներ ընդհանուր առմամբ՝ 700 գրամ քաշով, իրոք զարմացել է։ Նա դիմել է ոստիկանություն եւ պարզվել է, որ տեղի է ունեցել փոստային սխալմունք։ Շանյոյի տուն ժամանած ոստիկանները ուղղել են սխալը։