Գողացել են աշխարհի չեմպիոնի ուղեբեռը

Գողացել են աշխարհի չեմպիոնի ուղեբեռը

UFC դասում աշխարհի չեմպիոն մենամարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի ուղեբեռը գողացել են օդանավակայանում։

Ինստագրամյան իր էջում մարզիկը հրապարակել է լուսանկարներ, որտեղ ըստ իր վարկածի, այն մարդն է պատկերված, ով վերցրել է իր ուղեբեռը։

Դիմելով այդ մարդուն՝ մարզիկը խնդրել է վերադարձնել իր ուղեբեռը։ «Բարեկամս, վերադարձրու ուղեբեռս, ես արդեն քեզ գտել եմ»,- մակագրել է հրապարակված լուսանկարները Նուրմագոմեդովը։