Տիեզերքի սեւ անցքերը կարող են լինել պատուհաններ դեպի ապագա

Տիեզերքի սեւ անցքերը կարող են լինել պատուհաններ դեպի ապագա

Նյուը, որը հայտնվում է տիեզերքի սեւ անցքերի մեջ, ոչ թե անհետանում է, այլ կարող է տեղափոխվել տիեզերքի խորը ապագա։ Այս մասին գրում է Physical Review Letters-ը։ Ըստ հրապարակման, գիտնականների մեծ մասը հավատացած է, որ սեւ անցքերը հանդիսանում են պատուհաններ դեպի Էյնշտեյնի ֆիզիկայից դուրս եղած իրականության։ Չնայած սրան, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ կա դրանց ներսում եւ կարելի է արդյոք այն նկարագրել։ Օրինակ Սթիվեն Հոքինգը հայտարարում էր, որ սինգուլյարությունը պահպանվելու է նույնիսկ այն ժամանակ, երբ անհետանա արարչագործությունը։ Հարաբերականության տեսությունն էլ ասում է, որ տիեզերքում կարող են լինել այսպես ասած սինգուլյարության կետեր, որոնք ունեն անսահման բարձր խտությունը եւ զանգված։ Դրանք մասնավորապես արդեն լավ հայտնի սեւ անցքերն են։ Այդպիսի օբյեկտները, համաձայն Պենրոուզ-Հոքինգի տիեզերական ցենզուրայի կանոնների, տեսնել հնարավոր չէ, քանի որ դրանք առանձնացված են տիեզերքի մնացյալ հատվածից եւ գտնվում են երեւակայական ոլորտի ներսում, որից նույնիսկ լույսը չի կարող սպրդել։ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն էլ առաջարկում են այսպես ասած օղակային քվանտային գրավիտացիայի տեսությունը կիրառել, բացատրելու համար, թե ինչ է կատարվում սեւ անցքերի ներսում, սակայն ամեն պարագայում պահում են այն թեզը, որ դրանք կարող են լինել պատուհան դեպի ապագա։