Դոլարի մասին կարեւոր որոշում է կայացրել

Դոլարի մասին կարեւոր որոշում է կայացրել

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, որը հանդիսանում է ԱՄՆ կենտրոնական դրամատունը, որոշում է կայացրել բարձրացնել մեկնարկային տոկոսադրույթը 0,25 տոկոսով՝ 2,25 տոկոսից հասցնելով մինչեւ 2,5 տոկոսի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցը գրում է, որ այն կազդի նաեւ դոլարի գնի վրա, ինչպես կանխատեսել էին վերլուծաբանները։ ԴՊՀ այս քայլը սպասելի էր ֆինանսիստների կողմից։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Դաշնային պահուստային համակարգը մեկնարկային տոկոսադրույքը թողեր էր անփոփոխ։ Նշենք, որ ԱՄՆ նախագահը այս քայլն արդեն որակել է որպես հիմնական սպառնալիք։