ԱՄՆ-ն հրաժարվել է հաշտվել Չինաստանի հետ

ԱՄՆ-ն հրաժարվել է հաշտվել Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ առեւտրային գործարք կնքել Պեկինի հետ։ Այս մասին նա ասել է Ճապոնիա կատարած իր այցի ընթացքում։ Ինչպես հայտնում էLenta.ru-ն, Թրամփը մասնավորապես ասել է․ «Ես կարծում եմ, որ չինացիները հավանաբար կցանկանային կնքել առեւտրային գործարք այն պայմաններով, որոնք առաջարկում էին մինչ այդ, երբ դեռ չէին պնդել, որ վերանայվեն։ Նրանք կուզենային գործարք կնքել, սակայն մենք դեռ պատրաստ չենք դրան»։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ մաքսատուրքերը որոնք իր երկիրը սահմանել է չինական ապրանքների հանդեպ, որոնք ներկրվում են ԱՄՆ տարածք, կարող են շատ դյուրին ճանապարհով եւ արագ աճել։ Այդուհանդերձ, Թրամփը ասել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը կկարողանան վերջնական արդյունքում պայմանավորվել։