90-ամյա մարզիկին որակազրկել են

90-ամյա մարզիկին որակազրկել են

Ամերիկացի հեծանվորդ Կարլ Գրուվը, որը ռեկորդ էր սահմանել ամերիկյան հեծանվավազքի առաջնությունում՝ 90-94 տարեկանների խմբում, որակազրկվել է, քանի որ չի կարողացել հաղթահարել դոպինգ թեստը։ Այս մասին հայտնում է gordonua.com-ը։

Արդյունքում, սիրողական հեծանվորդի սահմանած ռեկորդը հայտարարվել է առ ոչինչ։ Հայտնի է, որ Գրոուվի օրգանիզմում հայտնաբերվել է էպիտրենբոլոն տեսակի արգելված անաբոլիկ ստերոիդ։ Գրոուվը հայտարարել է, որ արգելված տեսակի նյութը իր օրգանիզմում հայտնվել է մսի միջոցով, որը նա կերել է ռեկորդի սահմանման նախօրեին։ Իրականացված հավելյալ ստուգումները ցույց են տվել, որ մարզիկը նախկինում էլ օգտագործած է եղել կլոմիֆեն տեսակի արգելված նյութ։