Անպատասխան սերը՝ սպանության պատճառ

Անպատասխան սերը՝ սպանության պատճառ

Թուրքիայում Թեքիրդաղ նահանգի Չերքեզական շրջանում կինը սպանել է տղամարդուն՝ անպատասխան սիրո համար։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, 24-ամյա Ֆիլիզը սպանել է իր գործընկերոջը՝ Մեհմեդին, այն բանի համար, որ վերջինս ասել է, որ միայն պլատոնական սեր է տածում աղջկա հանդեպ եւ չի կարող պատասխանել համարժեք կերպով նրա՝ իր հանդեպ ունեցած զգացմունքներին։ Տղան նաեւ մերժել է աղջկան՝ նրա իսկ կողմից արված ամուսնության առաջարկը։

Իրավապահների տարածած հայտարարության համաձայն, Ֆիլիզին հունից հանել է այդ մերժումը, որի ազդեցության տակ էլ նա հանել է պայուսակից ատրճանակն ու մահացու կրակոց հասցրել Մեհմեդին։ Տղամարդը մահացել է տեղում։ Դեպքի վայր ժամանած իրավապահները կարողացել են կանխել աղջկա ինքնասպանությունը։

Ուշագրավ է այն, որ դեպքը ֆիքսվել է մոտակայքում եղած տեսահսկման սարքի կողմից։