Ըստ Զեյնալյանի՝ Փաշինյանը չէ Արցախը հանձնողը, պրոցեսն ավելի վաղ է սկսվել

Ըստ Զեյնալյանի՝ Փաշինյանը չէ Արցախը հանձնողը, պրոցեսն ավելի վաղ է սկսվել

«Այո, ես չեմ կիսում այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Պրահայի փաստաթուղթը ու դրան հետևեց Արցախի անկումը։ Պատերազմները տանուլ են տալիս, ոչ թե բանակների բախման արդյունքում, այլ դրան նախապատրաստվելիս։ Սա իսկապես կանոն է»։ Այս մասին քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

«Հրապարակի» լրագրողը, նշենք, Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն իր հետ հաշտ է, երբ պատրաստակամություն է հայտնում աշխատել ՔՊ-ականների հետ Երևանի քաղաքապետարանում։ Հիշեցնենք՝ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» քիչ առաջ հուշագիր ստորագրեցին ու մայրաքաղաքի կառավարումը միասին են իրականացնելու։

«Այն, ինչ տեղի ունեցավ, վաղուց սկսված գործողությունների ու անգործության հետևանք է։ 2004 թվականին է սկսվել ու նույնիսկ ավելի վաղ, երբ որ Հայաստանը ստորագրեց պայամանագիր ռուս սահմանապահների՝ Հայաստանում լինելու վերաբերյալ։ Խնդրում եմ, որ ծանոթացեք այդ պայմանագրին, երբ որ Հայաստանը ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեց։ Դա մեր բոլորի կողմից թույլ տված սխալի հետևանք է։ Ոչ, ես ինքս ինձ հետ հաշտ չեմ, ես պայքարելու եմ, որ Արցախը լինի հայկական։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է հաշտ լինել դրա հետ»,- ասաց Զեյնալյանը։