Հնարավոր է տեղի ունենա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում

Հնարավոր է տեղի ունենա Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում

Մոսկվան չի բացառում, որ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առկա ռեժիմով հանդիպում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Շարունակում ենք սիստեմատիկ աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 20 թվականի նոյեմբերի 9-ի, 21 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների կենսագործման ուղղությամբ։ Առաջնորդները գտնվում են մշտական կապի մեջ։ Չենք բացառում, որ անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ տեղի ունենալ առկա ռեժիմով հանդիպում»,- մասնավորապես ասել է Ռուդենկոն։